Հայաստանում հայրը դանակահարել էր որդուն

15:22   16 Հոկտեմբեր 2019    579

Հոկտեմբերի 15-ին, ժամը 21.15-ին, ոստիկանություն է զանգահարել Օդանավակայանի փողոցի բնակիչ 54-ամյա մի տղամարդ և հայտնել, որ իր որդուն դանակահարել են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ժամը 22.50-ին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի պատռած վերքով բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա մի պատանի: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է բակում ընկնելու հետևանքով:

Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ հայրն է դանակով հարվածել որդուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները