ՆԱՍԱ-ն դեպի Լուսին թռիչքի համար հատուկ հանդերձանքներ է ներկայացրել

15:38   16 Հոկտեմբեր 2019    252

Միացյալ Նահանգների Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հոկտեմբերի 15-ին ներկայացրել է երկու հանդերձանք (սկաֆանդրներ), որոնք նախատեսված են դեպի Լուսին և Մարս թռիչքների համար:

Հանդերձանքները ցուցադրվել են Վաշինգտոնում գտնվող գործակալության կենտրոնակայանում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկանում ենք վարչության պաշտոնական կայքից:

Ինչպես նշել է գերատեսչության ղեկավար Ջիմ Բրանդենսթայնը, ներկայիս սկաֆանդրը «Ապոլոն ծրագրի համեմատությամբ մեծ առաջընթաց է»:

«Եթե հիշենք Ապոլոնի սերունդը, Նիլ Արմսթրոնգը և Էդվին Օլդրինը թռչկոտում էին Լուսնի մակերևույթի վրա, իսկ այժմ մենք կարող ենք քայլել, ինչը զգալի տարբերություն է նախորդ սերնդի համեմատությամբ»,- հայտնել է Բրանդենսթայնը:

Նոր սկաֆանդրն ավելի լավ է պաշտպանված ճառագայթումից և լուսնային փոշուց:

«Տիեզերական հանդերձով» հնարավոր է քայլել մինչև ութ ժամ, ևս մեկ ժամ՝ արտակարգ իրավիճակների համար:

Ընդ որում, մի սկաֆանդրը նախատեսված է տիեզերագնացին տիեզերանավի ներսում պաշտպանելու համար, իսկ երկրորդը՝ Լուսնի մակերևույթ դուրս գալու համար:

Ներկայացված սկաֆանդրները հատուկ մշակված են լուսնային ծրագրի համար: Հետագայում դեպի Մարս թռիչքի ժամանակ կօգտագործվեն նմանատիպ կոստյումներ՝ չնչին փոփոխություններով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՍԱ  


Վերնագիրի այլ պիտակները