Արքայադուստր Դիանայի հետքերով. Քեմբրիջի դուքսն ու դքսուհին այցելել են Պակիստանի Չիթրալ շրջան. Լուսանկարներ

15:48   16 Հոկտեմբեր 2019    252

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Daily Mail» -ին, Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը կրկին աշխարհին հիշեցրել է արքայադուստր Դիանայի մասին` հանրությանը ներկայանալով նույն ավանդական չիթրալական գլխարկով, ինչով արքայադուստր Դիանան ներկայացել էր մոտավորապես երեք տասնամյակ առաջ Պակիստան կատարած այցի ժամանակ:

Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը Պակիստանի Չիթրալ շրջան կատարած այցի ժամանակ կրել են պակիստանյան ավանդական հագուստ` հետևելով արքայադուստր Դիանայի «քայլերին», որը 28 տարի առաջ` 1991 թվականին, այց էր կատարել նույն շրջան: Արքայական զույգին արքայադուստր Դիանայի հիշարժան այցելության նկարներով գիրք են նվիրել:

Չիթրալական գլխարկներ սովորաբար կրում են տղամարդիկ, սակայն Քեյթը` որպես հատուկ հյուր, նույնպես այն կրելու հնարավորություն է ունեցել: Քեյթը նաև ազգային զարդանախշերով շալ է կրել, իսկ Ուիլյամը` ասեղնագործ թիկնոց: Դիանան 1991-ի իր այցի ժամանակ նույնպես չիթրալյան սկաուտների գլխարկ է կրել:

Քեմբրիջի դուքսը և դքսուհին, որոնք կանգ էին առել Չիթրալում ուղղաթիռը վերալիցքավորելու համար, ցանկանալով իրենց այցով անդրադարձ կատարել նաև կլիմայական փոփոխություններին` այցելել են տեղի հալչող սառցադաշտերից մեկը: Չիատիբո սառցադաշտն արքայական զույգի տեսած առաջին հալչող սառցադաշտն էր:

Լեռնաշղթայի ձնապատ կատարների միջև կանգնած` դուքսը հայտարարել է, որ «խոցելի համայնքները» կրթության և իրազեկվածության ավելի մեծ կարիք ունեն:

Դուքսն ակնհայտորեն հետաքրքրված է եղել սառցադաշտի «ճակատագրով» և փորձագետ Ֆուրուխ Բաշիրին շարունակաբար հարցեր է ուղղել դրա չափերի և ջրհեղեղների հաճախականության վերաբերյալ:

Տարածաշրջանի սառցադաշտերը 1,6 միլիարդ մարդու են ջրով ապահովում: Տարածքում մոտավորապես 5 հազար սառցադաշտ կա, իսկ դրանց 70 տոկոսը «նահանջում» է:

Սառցադաշտերի հալոցքի առաջին վտանգը հեղեղներն են, իսկ երկրորդը` ջրի պաշարների ոչնչացումը:

Երեկ երեկոյան Քեմբրիջի դուքսն իր ելույթում կոչ էր արել երկու երկրներին` Միացյալ Թագավորությանը և Պակիստանին, համատեղել ջանքերը` գլոբալ աղետը կանխելու համար:










Hayatsk.info

Հեշթեգներ: Դիանա  


Վերնագիրի այլ պիտակները