6G տեխնոլոգիաները կարող են հասանելի դառնալ 10 տարի անց. Huawei

16:16   16 Հոկտեմբեր 2019    239

Վեցերորդ սերնդի (6G) ցանցերի տեխնոլոգիաները, որոնք Էլ ավելի արագ եւ արդյունավետ կլինեն տվյալների փոխանցման համար, քան ներկայիս առաջավոր 5G ձեւաչափը, կարող են հասանելի դառնալ առաջիկա 10 տարում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Kyodo գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հոկտեմբերի 16-ին, հայտարարել Է Huawei հեռահաղորդակցական հսկայի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ժեն Չժենֆեյը:

«Մենք սկսել ենք 6G ցանցերի ուսումնասիրությունը, եւ, կարծում եմ, առնվազն 10 տարի անց դրանք հասանելի կդառնան գործնական կիրառման համար»,-ասել Է նա: Դրա հետ մեկտեղ Ժեն Չժենֆեյը մտահոգություն Է հայտնել, նշելով, որ Huawei-ը կարող Է կորցնել առաջատարի իր դիրքերը 5G տեխնոլոգիաների զարգացման բնագավառում, եթե ԱՄՆ-ն ընկերության նկատմամբ իր սահմանափակումները պահպանի երեքից-հինգ տարի:

Մինչ այժմ Huawei-ը այլ երկրների հետ ավելի քան 60 պարտավորագիր Է կնքել հինգերորդ սերնդի գլոբալ շարժական կապի ընդլայնման վերաբերյալ: Huawei կորպորացիան հիմնադրվել Է 1987 թվականին: Այն արտադրում Է հեռահաղորդակցական սարքավորումներ, ինչպես նաեւ սպառողական սարքեր, սմարթֆոններ:

Ընկերության արտադրանքն ու ծառայությունները հասանելի են 170-ից ավելի պետություններում: Կորպորացիան միջազգային տնտեսական պատժամիջոցների սպառնալիքի տակ Է հայտնվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը եւ Ավստրալիան նրան մեղադրեցին տեխնիկական լրտեսության եւ գաղտնի տեղեկատվություն հավաքելու մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Huawei  


Վերնագիրի այլ պիտակները