ԱՄՀ նոր զեկույցում Ուկրաինան հանվել է ԱՊՀ երկրների խմբից

16:34   16 Հոկտեմբեր 2019    560

Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները Ուկրաինան ընդգրկել են զարգացող եվրոպական երկրների շարքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հոկտեմբերի 16-ին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Օքսանա Մարկարովան:

Նա նշել է, որ համաշխարհային տնտեսական զարգացման մասին Արժույթի միջազգային հիմնադրամի նոր զեկույցում Ուկրաինան հանված է ԱՊՀ երկրների խմբից:

«Մեզ համար շատ կարևոր փոփոխություն ԱՄՀ նոր զեկույցում. Ուկրաինան գտնվում է Emerging and Developing Europe (զարգացող Եվրոպա) խմբում»,- նշել է նախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները