ՌԴ-ում տարվա սկզբից վնասազերծել են 32 զինյալների և վերացրել 49 ահաբեկչական կառույց. ՌԴ ԱԴԾ ղեկավար

16:41   16 Հոկտեմբեր 2019    330

Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ 2019 թվականին Ռուսաստանում վերացվել է 49 ահաբեկչական կառույց, որոնք գրոհներ էին ծրագրել երկրի մարզերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այս տարի նախապատրաստական ​​փուլում կանխվել է 39 ահաբեկչություն, չեզոքացվել են 32 զինյալներ, 679-ը ձերբակալվել են, 22-ը հակված են եղել հրաժարվելու ահաբեկչական գործունեությունից»,- ասել է Անվտանգության դաշնային ծառայության տնօրենը Սոչիում անցկացվող հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների XVIII միջազգային համաժողովի ժամանակ:

Բորտնիկովը նաև հավելել է, որ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարները գնալով ավելի են կատարելագործվում. փորձում են գնել ոչ միայն նոր տեսակի զենքեր, այլև գեոլոկացիոն և արբանյակային կապի միջոցներ: Բացի դրանից՝ աճում է ահաբեկիչների միջև անլար կապի տեխնոլոգիայի կիրառման սպառնալիքը:

«Աճում է ահաբեկչությունների կատարման ընթացքում անլար կապի տեխնոլոգիայի կիրառման վտանգը՝ անկախ բջջային օպերատորների ծառայություններից և համացանցի հասանելիությունից»,- պարզաբանել է ԱԴԾ տնօրենը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները