Հնդկաստանում կինն արտամարմնային բեղմնավորման շնորհիվ ծննդաբերել է 75 տարեկան հասակում

17:05   16 Հոկտեմբեր 2019    315

Հնդկաստանի Ռաջաստան նահանգի բնակչուհի Բրաբհա Դեվին ծննդաբերել է 75 տարեկան հասակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ պարբերականի` տարեց ամուսինների (75 և 80 տարեկան) դուստրը ծնվել է արտամարմնային բեղմնավորման շնորհիվ:

Երեխան ծնվել է կնոջ հղիության 30-րդ շաբաթում` 700 գրամ քաշով: Բժիշկները ստիպված են եղել կեսարյան հատում անել, քանի որ նման տարիք ունեցող կինը չէր կարող բնական ճանապարհով երեխա լույս աշխարհ բերել: Երեխան կնոջ առաջնեկն է:

Փոքրիկի ծննդից անմիջապես հետո նրան արհեստական շնչառության սարք են միացրել: Այժմ երեխայի վիճակը հետզհետե կայունանում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները