Հոնգկոնգում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 2,2 հազար մարդ

17:20   16 Հոկտեմբեր 2019    314

Հոնկոնգյան ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 2,2 հազար մարդու, որոնք մասնակցել են ամռան սկզբից սկսված 400 հակակառավարական ցույցերին, հայտնել է Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամը՝ տեսաուղերձի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լամը պետք է քաղաքական ելույթով հանդես գար Օրենսդիր ժողովում, սակայն ընդդիմադիր խորհրդարանականները թույլ չեն տվել նրան ելույթ ունենալ՝ վանկարկելով բողոքական կարգախոսներ և կոչ անելով Լամին հրաժարական տալ:

Արդյունքում, Հոնգկոնգի վարչակազմի ղեկավարը լքել է հանդիպումների սենյակը և տեսաուղերձով դիմել հատուկ վարչական շրջանի բնակիչներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնգկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները