Բեռլինի իշխանությունները որոշել են 18 տեսարժան և կարևոր օբյեկտներ պաշտպանել ահաբեկչությունից

18:14   16 Հոկտեմբեր 2019    301

Բեռլինի իշխանությունները որոշել են ամրացնել եւ ուժեղացնել 18 տուրիստական օբյեկտների պահպանությունը ի դեպս հնարավոր ահաբեկչական գործողությունների:

Այդ մասին գրել է Berliner Morgenpost թերթը՝ վկայակոչելով քաղաքային սենատի աղբյուրներ: Նրանք նախատեսում են որպես օրինակ վերցնել Բրայտշայդպլատց հրապարակը Շառլոտտենբուրգի շրջանում, որտեղ փակոցներ են տեղադրել 2016 թվականի հոկտեմբերի 19-ին Սուրբծննդյան տոնավաճառում իրականացված ահաբեկչությունից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անվտանգության միջոցներն ուժեղացվելու են նաեւ Գումբոլդտ-Ֆորում թանգարանային համալիրի շուրջը, Ալեքսանդերպլատցում, Բրանդենբուրգյան դարպասների մոտ:

Քաղաքային պատգամավոր Անդրեաս Հայզելի ներկայացուցիչը ճշտել է, որ պլանավորվում է պաշտպանել ոչ միայն տուրիստական եւ առավել շատ հաճախվող վայրերը, այլեւ այն օբյեկտները, որոնք քաղաքական կամ խորհրդանշական կարեւորություն ունեն: Անվտանգության միջոցների մշակման համար արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեռլին   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները