Ճապոնիայի ոստիկանությունը նախազգուշացնում է դռների սովորական դիտանցքների թաքնված սպառնալիքի մասին

18:43   16 Հոկտեմբեր 2019    285

Դռների դիտանցքները, որոնք նախատեսված են բնակարանի սեփականատերերին պաշտպանելու համար, իրականում թաքնված սպառնալիք են պարունակում:

Այս մասին, վկայակոչելով Ճապոնիայի ոստիկանությանը, հայտնում է ճապոնական ազգային The Mainichi օրաթերթը: Դռների դասական դիտանցքները չարագործներին թույլ են տալիս հետևել բնակարանի ներսում գտնվողներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համապատասխան ցուցումները, բացատրում է Ճապոնիայի ոստիկանությունը, ազատորեն հասանելի են համացանցում, օրինակ, YouTube տեսահոսթինգում:

Հետևել ոչինչ չկասկածող բնակիչներին հնարավոր է, օրինակ, սովորական մոնոկուլյարի միջոցով, հաղորդում է The Mainichi-ն: Անհրաժեշտ է դիտանցքը փակել բնակարանի ներսի կողմից, խորհուրդ է տալիս ճապոնական ազգային օրաթերթը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները