Բրոկկոլի-մարդուն ձերբակալել են Լոնդոնում - VIDEO

20:54   16 Հոկտեմբեր 2019    278

Ոստիկանները բրոկկոլիի հանդերձանքով տղամարդուն ձերբակալել են Լոնդոնում «Ապստամբություն ոչնչացման դեմ» բնապահպանական ակցիայի ժամանակ, հաղորդում է Indy100-ը:

Կադրերում երևում է, որ կանաչ գույն ներկված դեմքով և բրոկկոլի-գլխարկով տղամարդը ձեռքին պաստառ է պահում, որի վրա գրված է. «Ես տեղական աղբյուրներից եմ և էկոլոգիապես մաքուր»: Իսկ նրա դաստակին բրոկկոլիի ծաղկաբույլ էր ամրացված, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ կալանավորման պահին ակտիվիստը բղավել է «ազատություն սիսեռին» և բրոկկոլիի ծաղկաբույլը պահել է օդում, ասես այն ազատության ջահ լինել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները