Մեքսիկայում բանակային պարեկային ծառայության վրա հարձակման հետևանքով զոհվել է 15 մարդ

17:50   16 Հոկտեմբեր 2019    279

Մեքսիկական Հյերեյրո նահանգում բանակային ստորաբաժանման վրա զինված խմբավորման հարձակման հետևանքով մեկ զինծառայող և 14 քաղաքացիական անձ է զոհվել:

Facebook-ում այս մասին հայտնել է ՊՆ շտաբի ներկայացուցիչ Ռոբերտո Ալվարեսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Զինված խումբը հարձակվել է Պաշտպանության նախարարության մի ստորաբաժանման վրա, որի հետևանքով զոհվել է զինծառայող, ինչպես նաև 14 զինված քաղաքացիական անձ», - ասել է Ալվարեսը:

Ըստ ԶԼՄ-ների՝ դեպքի վայրում աշխատում է մեքսիկացի գլխավոր դատախազ Խորխե Բարիլան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները