ՄԱԿ-ում հայտարարել են, որ Ասանժի նկատմամբ խոշտանգումներ են կիրառվել

17:56   16 Հոկտեմբեր 2019    279

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիլս Մելցերը հայտարարել է, որ Wikileaks-ի հիմնադիր Ժուլիան Ասանժի նկատմամբ հոգեբանական խոշտանգումներ են կիրառվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մելցերն ավելացրել է, որ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Շվեդիան և Էկվադորը հրաժարվել են գործի քննությունից:

Նա նշել է, որ ՄԱԿ-ը կոչ է անում շահագրգիռ երկրներին դադարեցնել ճնշումը Ասանժի վրա և հարգել նրա իրավունքները:

Ըստ Մելցերի՝ բրիտանական բանտում Ասանժին այցի ընթացքում նա համոզվել է, որ նա իրոք երկար ժամանակ ենթարկվել է «հոգեբանական խոշտանգումների»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները