Բրիտանիայում ձերբակալել են ոսկյա զուգարանակոնքի գողության մեջ կասկածվողներին

21:05   16 Հոկտեմբեր 2019    252

Բրիտանական ոստիկանությունը երեք մարդու է ձերբակալել՝ Ուինսթոն Չերչիլի ծննդավայրը հանդիսացող պալատից ոսկյա զուգարանակոնքը գողանալու կասկածանքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ վկայակոչելով տեղի ոստիկանական բաժանմունքի հաղորդագրությունը, գողության մասին գործի հետաքննության շրջանակներում ձերբակալվել են 34 և 35-ամյա տղամարդիկ և 36-ամյա կին: Նրանք բոլորն էլ Օքսֆորդի բնակիչներ են:

Նրանց մեղադրանք է առաջադրվել՝ նախապես պայմանավորվածությամբ իրականացված ներխուժման և գողության մեջ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, հայտնի չէ, թե արդյոք գողոնը վերադարձվել է, թե ոչ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները