Սնունդով լի ուսապարկով զբոսաշրջուհուն թույլ չեն տվել մուտք գործել Ավստրալիա

21:55   16 Հոկտեմբեր 2019    249

Վիետնամցի զբոսաշրջուհուն թույլ չեն տվել մուտք գործել Ավստրալիա ուսապարկում 10 կգ սնունդ ունենալու պատճառով։

Կնոջ իրերի մեջ սահմանապահները հայտնաբերել են արգելված մթերք, որի 4,5 կգ-ը կազմված է եղել հում խոզի մսից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

45-ամյա զբոսաշրջուհու վիզան զրոյացվել է։ Այժմ նա կկարողանա վերադառնալ Ավստրալիա միայն 3 տարի անց։

Ավստրալիայի գյուղատնտեսության նախարարությունում իրավիճակը մեկնաբանել են ասելով, որ նման խիստ վերաբերմունքը կապված է նաև աֆրիկյան խոզի համաճարակի հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները