Հռոմի պապի թիկնապահը հրաժարական է տվել փաստաթղթերի արտահոսքի պատճառով

22:02   16 Հոկտեմբեր 2019    268

Հռոմի Ֆրանցիսկ պապի գլխավոր թիկնապահը աշխատանքից հեռացման դիմում է գրել փաստաթղթերի արտահոսքի պատճառով, որոնք կապված են ֆինանսական հետաքննության հետ։

Ինչպես ընդգծված է հայտարարության մեջ՝ 57-ամյա Դոմենիկո Ջիանին «չի կրում որևէ անձնական պատասխանատվություն», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ջիանիի ստորագրությամբ փաստաթուղթը մամուլում է հայտնվել հոկտեմբերի 2-ին։ Դրանում նշված են 5 աշխատակիցների անուններ, ովքեր հեռացվել են աշխատանքից նրանց հետ կապված ֆինանսական հետաքննության պատճառով։

Վատիկանի տպագրության ծառայության ղեկավար Մաթեո Բրունին հայտարարել է, որ Ֆրացիսկ պապը քննադատել է այդպիսի տեղեկության «անօրինական տարածումը» և նույնիսկ համեմատել է դա մահացու մեղքի հետ, քանի որ այն խախտում է անմեղության կանխավարկածի սկզբունքը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները