Թրամփը զգուշացրել է սպասվող նոր Մեծ ընկճախտի մասին

22:13   16 Հոկտեմբեր 2019    285

2020 թվականի նախագահական ընտրություններում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածուներից յուրաքանչյուրի հաղթանակը կհանգեցնի տնտեսական ճգնաժամի, որը համեմատելի է միայն Մեծ ընկճախտի հետ։

Այդ մասին Twitter-ում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մեր ռեկորդային տնտեսությունը կփլվի, ինչպես 1929 թվականին, եթե այդ ծաղրածուներից յուրաքանչյուրը նախագահ դառնա»,- մեկնաբանել է Թրամփը դեմոկրատ թեկնածուների բանավեճերի հերթական փուլը։

Դրա հետ մեկտեղ Թրամփը համոզմունք է հայտնել, որ այժմ հետևորդները հասկանում են, թե ինչու են իր ընդիմախոսները ձգտում «ամբողջովին անօրինական և անհեթեթ իմփիչմենտի»։ Սպիտակ տան ղեկավարի կարծիքով՝ արդար հակամարտությունում իր մրցակիցները հաղթելու որևէ հնարավորություն չունեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները