Ֆիլիպիններում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով 5 մարդ է զոհվել

10:12   17 Հոկտեմբեր 2019    346

Ֆիլիպինների Մինդանաո կղզում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով հինգ մարդ է զոհվել:

Եվս 77 բնակիչ վնասվածքներ է ստացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տեղական իշխանությունների տվյալներով՝ 17 մարդ է տուժել Մակիլալա քաղաքում, ևս 60-ը՝ Թուլունան, Մագսայսայ և Դիգոս շրջաններում:

6,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ի ցերեկը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կոլումբիո բնակավայրից 7 կմ հեռավորության վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆիլիպիններ  


Վերնագիրի այլ պիտակները