Պոմպեոն հեռախոսազրույցի ժամանակ Չավուշօղլուին կոչ է արել վերադառնալ բանակցային սեղանի շուրջ

10:53   17 Հոկտեմբեր 2019    305

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն տեղեկացրել է, որ երեքշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին վերադառնալ Սիրիայի հարցով բանակցային սեղանի շուրջ:

«Երեկ ես խոսել եմ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ և կոչ եմ արել Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունը և վերադառնալ Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին»,- գրել է Պոմպեոն Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո   Չավուշօղլու  


Վերնագիրի այլ պիտակները