Ռուսաստանի դպրոցներից մեկի զուգարանում 15-ամյա աշակերտուհու դի է հայտնաբերվել

11:44   17 Հոկտեմբեր 2019    232

ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի դպրոցներից մեկի զուգարանում 15-ամյա աղջկա դի է հայտնաբերվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես գրում է տեղական «Родные берега НСК» լրատվականը, աղջիկն այս տարի էր տեղափոխվել կադետային կորպուսից:

Աշակերտներից մեկը լրատվակաին պատմել է, որ աղջիկը դուրս գալու թույլտվություն է խնդրել, այնուհետև նրան մահացած են գտել զուգարանում: Դեպքի վերաբերյալ աշակերտներին տեղեկացրել են դասամիջոցին:

Դպրոցում աղջկան տարօրինակ են համարել:

Աղբյուրը նշել է, որ շտապօգնության ծառայությունը ժամանել է դեպքից 6 րոպե անց, սակայն այդպես էլ աղջկա կյանքը փրկել չի հաջողվել: Մինչ բժիշկների գալը, երեխային փորձել են օգնություն ցուցաբերել ուսուցիչները:

Նովոսիբիրսկի մարզի քննչական ծառայությունից հայտնել են, որ գործի առնչությամբ քննություն է սկսվել, սակայն մանրամասներ չեն հայտնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները