Ընդդիմադիր պատգամավորները դարձյալ վիժեցրել են Հոնկոնգի ղեկավարի ելույթը խորհրդարանում

13:15   17 Հոկտեմբեր 2019    258

Ընդդիմադիր պատգամավորները գոչյուններով ու բողոքներով են հոկտեմբերի 17-ին դիմավորել Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամին՝ վերստին վիժեցնելով նրա ելույթն Օրենսդիր ժողովում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների RTHK կորպորացիան:

Ստեղծված քաոսի պատճառով հարկ Է եղել հետաձգել միջոցառումը, որի ընթացքում Քերին պետք Է պատասխաներ խորհրդարանականների հարցերին իր ամենամյա ուղերձից հետո, որը նախօրյակին նույնպես խափանվել Էր եւ արդյունքում ցուցադրվել տեսաուղերձի ձեւաչափով:

Հոկտեմբերի 16-ին ունեցած իր ելույթում, որը սովորականից շատ ավելի կարճ Է տեւել, վարչակազմի ղեկավարը հիմնական ուշադրությունը հատկացրել Է սոցիալ-տնտեսական հարցերի, նախեւառաջ բնակարանային խնդրի լուծմանը: Նա հատուկ ուշադրություն չի դարձրել ներքաղաքական սուր ճգնաժամի վրա քաղաքում, որտեղ բողոքի բազմահազարանոց ակցիաներ են անցկացվում, եւ չի առաջարկել դրա լուծման կոնկրետ ուղիներ: Լեմի տարեկան ուղերձը՝ երրորդը նրա կարիերայում, ընդհատել են ընդդիմադիր պատգամավորները: Նրանք քաղաքի ղեկավարից պահանջել են արտահայտվել ցուցարարների հինգ պահանջների շուրջ:

Այդ պահանջներն են՝ Չինաստան արտահանձնման մասին օրինագծի հետկանչը, ձերբակալված բոլոր ընդդիմադիրների ազատումը եւ բողոքների իրավաբանական վերաորակավորումը, որոնք կառավարությունը համարում Է զանգվածային անկարգություններ: Նաեւ ընդդիմությունը պահանջում Է ոստիկանության գործելակերպի անկախ հետաքննություն եւ ընտրական համակարգի բարեփոխում: Հոնկոնգում զանգվածային ելույթներն սկսվել են հունիսին:

Դրանք ուղղված են օրենքի ուղղումների վերաբերյալ այն առաջարկությունների դեմ, որոնք իշխանություններին թույլ կտային հանցագործությունների կատարման մեջ կասկածվողներին արտաքսել Չինաստանի մայրցամաքային մաս: Ավելի ուշ այդ ելույթները վերաճել են անկարգությունների ու ավերումների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները