Ջունգլիներում հսկայական անհետացած քաղաք են հայտնաբերել

13:44   17 Հոկտեմբեր 2019    505

Հնագետները հաղորդել են Կխմերական կայսրության հնագույն Մահենդրապարվաթ քաղաքի հայտնաբերման մասին, որը գտնվում է ժամանակակից Կամբոջայի տարածքում:

2012-2015 թթ. իրականացված ուսումնասիրության արդյունքների մանրամասն նկարագրությունն առաջին անգամ հրապարակվել է Antiquity ամսագրում:

Հետազոտողները ավերակների գտնվելու վայրը ճշգրիտ որոշել են լիդարի օգնությամբ, որն օգտագործվում է խիտ բուսականությամբ ծածկված օբյեկտների ուսումնասիրության համար: Գիտնականներին հաջողվել է ստեղծել քաղաքի քարտեզը, որը գտնվում է Պնոմ Կուլենի սարահարթում, մեկ այլ հնագույն քաղաքի՝ Անգկորի հյուսիս-արևելքում, որը Կխմերական կայսրության կենտրոնն էր: Ավերակները թվագրվում են մ.թ. 9-րդ դարին:

Չնայած պատմաբանները տեղյակ էին Մահենդրապարվաթ քաղաքի գոյության և դրա գտնվելու մոտավոր վայրի մասին, սակայն ապացույցները, որ քաղաքը գտնվում է Պնոմ Կուլենի վրա, բավարար չէին: Գիտնականներին հայտնի էին միայն ցրված տաճարային համալիրները: Լազերային սկանավորմամբ հայտնաբերվել են նախկինում անհայտ հազարավոր օբյեկտներ: Պարզվել է, որ քաղաքն ընդգրկում է մոտ 50 քառակուսի կիլոմետր տարածք:

Կխմերական կայսրությունը գոյություն է ունեցել IX-XIII դարերում ժամանակակից Կամբոջայի, Վիետնամի, Թաիլանդի և Լաոսի տարածքում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Կամբոջա  


Վերնագիրի այլ պիտակները