Ֆիլիպինների նախագահը մոտոցիկլետից ընկել է

14:30   17 Հոկտեմբեր 2019    245

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն թեթև վնասվածքներ է ստացել՝ Մանիլայում նախագահական նստավայրի տարածքում մոտոցիկլետից ընկնելու հետևանքով:

Նա երկանիվ փոխադրամիջոցի վրա կորցրել էր հավասարակշռությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեպքը տեղի է ունեցել Մալաքանյանք պալատական համալիրի տարածքում` նախօրեին: Նախագահի խոսնակ Սալվադոր Պանելոն հայտնել է, որ 74-ամյա Դուտերտեն ընկել է մոտոցիկլետից: Ինչպես բացատրել է նախագահի անվտանգության խմբի ղեկավար Խոզե Նիեմբրան, տեղի է ունեցել ընդամենը երկու աննշան դեպք. երկրորդում Դուտերտեն կորցրել է հավասարակշռություն, երբ կայանում էր մոտոցիկլետը, նրա կոշիկը ոտքից դուրս է թռչել:

«Նախագահը ընկել է իր մոտոցիկլետից, երբ կորցրել է կոշիկը: Արդյունքում թեթև վնասվածքներ է ստացել», - ասել է Պանելոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆիլիպիններ  


Վերնագիրի այլ պիտակները