Գերագույն ռադան օրենք ընդունեց կոռուպցիայի մասին հայտնած քաղաքացիներին վճարումների վերաբերյալ

14:37   17 Հոկտեմբեր 2019    205

Ուկրաինայի խորհրդարանը հոկտեմբերի 17-ի նիստում ամբողջությամբ ընդունել է նախագահական օրենքը, որը նյութական փոխհատուցում է նախատեսում այն քաղաքացիների համար, որոնք հայտնել են կոռուպցիայի փաստի մասին, նրանք կստանան բռնագանձված գումարների մինչեւ 10 տոկոսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այդ որոշումը պաշտպանել է 252 խորհրդարանական՝ անհրաժեշտ նվազագույն 226 ձայնի դեպքում:

Օրինագիծը նախագահ Վլադիմիր Զելենսկու նախընտրական պարտավորություններից մեկն է, այն պետության ղեկավարի կողմից Ռադա է մտցվել որպես անհետաձգելի: Փաստաթուղթը դեռ պետք է ստորագրի պետության ղեկավարը, այն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները