«Թուրքիան գտել է ամերիկյան պատժամիջոցներին պատասխանելու տարբերակը». Իզվեստիա

14:46   17 Հոկտեմբեր 2019    291

ԱՄՆ-ն հոկտեմբերի 14-ին Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների պատճառով, սակայն Թուրքիան այդ ամենի դիմաց հնարավոր պատասխան է պատրաստում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է «Իզվեստիա» պարբերականը:

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող «Ինջիրլիք» ռազմաբազայում ամերիկացի զինծառայողների ներկայությունը կարող է զգալիորեն կրճատվել:

«Ավիաբազան գտնվում է Թուրքիայի ինքնավարության ներքո, և մենք իրավունք ունենք որոշելու, թե ով և ինչ քանակությամբ է այնտեղ գտնվելու»,- հայտարարել է թուրքական խորհրդարանի պատգամավոր Օզթյուրք Յըլմազը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները