Մարին լե Պենը մտադիր Է 2022 թվականին մասնակցել Ֆրանսիայի նախագահի ընտրություններին

15:48   17 Հոկտեմբեր 2019    201

«Ազգային միավորման» ղեկավար Մարին լե Պենը մտադիր Է 2022 թվականին իր թեկնածությունն առաջադրել Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար, եթե ստանա կուսակցության կողմնակիցների աջակցությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա հոկտեմբերի 17-ին հայտարարել Է «Եվրոպա-1» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Ամբողջ կյանքում ցանկացել եմ տեսնել, թե ինչպես Է երկիրն ազատվում խնդիրներից: Միայն «Ազգային միավորման» առաջարկությունները կարող են լուծել մեր երկրի խնդիրները, ուստի ես դա կվերցնեմ ինձ վրա, եթե կուսակցության անդամներն այլ որոշում չընդունեն»,-ասել Է նա՝ պատասխանելով ընտրությունների վերաբերյալ հարցին:

«Ես մտադիր եմ դա անել, որովհետեւ հավատում եմ մեր համոզմունքներին եւ կարծում եմ, որ ես այն մարդն եմ, որը համարձակություն ունի դրանք կյանքի կոչելու»,-նշել Է լե Պենը, ընդգծելով, որ «դա չի բացառում հնարավոր այլ թեկնածությունը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄարինլեՊեն  


Վերնագիրի այլ պիտակները