24-ամյա աղջիկը հազվագյուտ հիվանդության պատճառով զրկվել է մազերից

19:38   17 Հոկտեմբեր 2019    252

Ճաղատացմամբ տառապող 24-ամյա Էբի Էնդրյուն՝ Նյու-Յորքից, Facebook-ի իր էջում անկեղծորեն պատմել է իր հիվանդության մասին:

Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը: Աղջկա մազերը սկսել են թափվել, երբ նա 2 տարեկան է եղել: Այդ ժամանակ նրա մոտ օջախային ալոպեցիա է ախտորոշվել: Մեծանալուց հետո աղջիկը սկսել է կեղծամ կրել: Իսկ երբ նա արդեն ընկեր ուներ, որոշեց կեղծամը չհանել նույնիսկ քնելիս, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մի օր նա որոշեց խոստովանել ոչ միայն նրան, այլև ողջ աշխարհին: Ամերիկուհին սոցցանցում հրապարակում է արել և խոստովանել է, որ ալոպեցիայով է տառապում: Աղջիկն ասել է, որ տղան տեսել է իր լուսանկարը և դա նրան չի վախեցրել: Էբին զարմացել է, որ շատ մարդիկ ուշադրություն չեն էլ դարձնում ինքը մազեր ունի, թե՝ ոչ:

«Կյանքը չափազանց կարճ է մազերի վերաբերյալ անհանգստանալու համար»,- եզրակացրել է ամերիկուհին: Հիմա նա աջակցում է նման խնդիր ունեցող բոլոր մարդկանց և պատմում է նման ախտորոշմամբ կյանքի մասին սոցցանցերի իր էջերում:



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Նյու-Յորք  


Վերնագիրի այլ պիտակները