Եգիպտոսում հնագետներն ավելի քան 20 փայտե սարկոֆագ են հայտնաբերել

09:32   18 Հոկտեմբեր 2019    297

Եգիպտոսի հնությունների նախարարությունը հայտարարել է Լուքսորում ավելի քան 20 հնագույն փայտե սարկոֆագների հայտնաբերման մասին:

Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ հնագետները սարկոֆագներ են հայտնաբերել Ասասիֆ գերեզմանատանը:

Արեւմտյան Ֆիվերում գտնվող գերեզմանատանը գտնվում են գերեզմաններ, որոնք թվագրվում են Միջին, Նոր եւ Ուշ թագավորությունների դարաշրջանին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախարարության ներկայացրած լուսանկարներում պատկերված են սարկոֆագներ գրություններով եւ պատկերներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները