«Պարո՛ն նախագահ, ավելի շատ մարդկային կյանքեր կփրկվեն, երե մենք հաղթենք ահաբեկչությանը». Էրդողան

10:56   18 Հոկտեմբեր 2019    306

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ում պատասխանել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի թվիթերյան գրառմանը՝ հայտարարելով, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի համատեղ ջանքերը կնպաստեն Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը:

«Պարո՛ն նախագահ, ավելի շատ մարդկային կյանքեր կփրկվեն, եթե մենք հաղթենք ահաբեկչությանը, որը մարդկության ոխերիմ թշնամին է: Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերը կնպաստեն մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»,- Twitter-ում գրել է Թուրքիայի նախագահը՝ մեկնաբանելով Թրամփի թվիթերյան գրառումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները