Հոկտեմբերի 18-ից ուժի մեջ են մտնում ԵՄ-ից ապրանքների համար ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը

11:34   18 Հոկտեմբեր 2019    436

Առևտրային բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի գրասենյակում հաստատել են, որ հոկտեմբերի 18-ից ուժի մեջ են մտնում Եվրամիությունից մի շարք ապրանքների մաքսատուրքերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ցուցակում, մասնավորապես, տեղ են գտել բրիտանական, գերմանական, իսպանական և ֆրանսիական թռչող սարքերը, որոնց մաքսատուրքերը կբարձրանան 10 տոկոսով:

Ընդ որում, ԵՄ երկրների մեծ մասի սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի համար մաքսատուրքերը կկազմեն 25 տոկոս: Մաքսատուրքերը կվերաբերեն նաև ֆրանսիական գինիներին, շոտլանդական վիսկիին և եվրոպական մի շարք երկրներում պատրաստված պանիրներին:

Ընդհանուր առմամբ, «սև ցուցակում», որը հրապարակվել է ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչի կայքում, հայտնվել է ավելի քան 150 ապրանքատեսակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները