iPhone SE 2-ը կլինի ամենաէժան Apple սմարթֆոնը. Սարքի գինն արդեն հայտնի է

13:25   18 Հոկտեմբեր 2019    185

2020 թվականին Apple-ը կներկայացնի ոչ միայն իր ամենաթանկ սմարթֆոնները, այլև՝ ամենաէժանը:

Դա կլինի նոր iPhone SE 2-ը: Այս մասին հաղորդել է վերլուծաբան Մին Չի Կոուն, ով վերջերս ավելի ու ավելի է տարածում հետաքրքիր ինսայդներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ըստ Կոուի, iPhone SE 2-ը վաճառվելու է նույն գնով, ինչ առաջին SE-ն է՝ սկսած 399 դոլարից: Միևնույն ժամանակ՝ սմարթֆոնի միջուկը գրեթե նույնն է լինելու, ինչ iPhone 11-ինը` A13 պրոցեսոր, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, 64 կամ 128 ԳԲ ներքին հիշողություն:

Սկզբում սմարթֆոնը շուկայում կլինի արծաթե, կարմիր և ավանդական մոխրագույն գույներով: 3D Touch-ի աջակցությունը կվերանա, այն կփոխարինվի Haptic Touch-ով: Դիզայնը կհիշեցնի iPhone 8-ը: Դիսփլեյի անկյունագիծը դեռ չի բացահայտվել, բայց, ամենայն հավանականությամբ, այն կլինի նույն 4.7 դյույմանոց տարբերակը:

Մին Չի Կուոն կարծում է, որ այս սարքը կդառնա Apple-ի ամենավաճառված սմարթֆոնը 2020 թվականին: IPhone SE 2-ի օգնությամբ արտադրողը հույս ունի նոր օգտվողներ ներգրավել Android սարքերի սեփականատերերի շարքերից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները