Նյու Յորքի իշխանությունները կփակեն աշխարհի ամենամեծ բանտը

12:56   18 Հոկտեմբեր 2019    207

Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հավանություն Է տվել «Ռայքերս» բանտի վերացման պլանին, որը համարվում Է ամենամեծ ուղղիչ հաստատությունն աշխարհում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին գրել Է New York Times-ը:

Բանտային համալիրը, որը գտնվում Է Իստ-Ռիվեր նեղուցի համանուն կղզում, նախատեսված Է 10 հազար բանտարկյալների համար: Քաղաքային իշխանություններն ընդունել են ավելի քան 8,7 մլրդ դոլար արժողությամբ պլանը, որը նախատեսում Է «Ռայքերս»-ի փակումը մինչեւ 2026 թվականը:

Դրա փոխարեն կկառուցվի ավելի փոքր չափի չորս բանտ: Պլանի համաձայն, չորս նոր բանտերը կտեղակայվեն Նյու Յորքի Բրուքլինի, Քվինսի, Բրոնքսի եւ Մանհեթենի շրջաններում: Հրատարակությունը նշում Է, որ «Ռայքերս»-ը փակելու որոշման պատճառը դարձել են այն փաստերը, որոնք վկայում են բանտում տեղ գտած բազմաթիվ խախտումների եւ ծառայողական չարաշահումների մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆյուՅորք  


Վերնագիրի այլ պիտակները