Նելսոն Մանդելայի ավագ դուստրը դարձել Է ՀԱՀ-ի դեսպանը Հարավային Կորեայում

14:17   18 Հոկտեմբեր 2019    223

Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի ավագ դուստրը՝ Զենանին, դեսպան Է դարձել Կորեայի Հանրապետությունում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հոկտեմբերի 18-ին հայտնել Է Yonhap գործակալությունը:

Զենանի Մանդելա-Դլամինին լրագրողներին հայտարարել Է, որ մտադիր Է շարունակել երկու երկրների հարաբերությունների ամրապնդման աշխատանքը: Նշվում Է, որ շուտով նա հավատարմագրերը կհանձնի Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժու Ինին:

Հարավաֆրիկացի պետական գործիչ Նելսոն Մանդելան Հարավաֆրիկյան Հանրապետության՝ ժողովրդի կողմից ընտրված առաջին նախագահն Է դարձել 1994 թվականին եւ այդ պաշտոնն զբաղեցրել Է մինչեւ 1999 թվականը:

Մանդելան հայտնի Է ապարտեիդի քաղաքականության դեմ եւ սեւամորթ բնակչության իրավունքների համար իր պայքարով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆելսոնՄանդելա  


Վերնագիրի այլ պիտակները