Տոկիոյի նահանգապետին դուր չի եկել ՄՕԿ-ի առաջարկը

14:38   18 Հոկտեմբեր 2019    253

Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն քննադատել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ)՝ «Տոկիո-2020» Օլիմպիական խաղերի մարաթոնյան վազքի և մարզական քայլքի մրցումները Սապորո տեղափոխելու մասին առաջարկը:

Նրան դուր չի եկել, որ ՄՕԿ-ը նման բան է ծրագրում շոգի պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

«Դա անսպասելի հայտարարություն էր: Եթե պետք է ավելի զով վայր, ապա ինչո՞ւ մրցումները չանցկացնել հյուսիսային տարածքներում»,- ասել է Յուրիկո Կոիկեն:

«Հյուսիսային տարածքներ» Ճապոնիայում անվանում են Կուրիլյան կղզիների մի հատվածը, որը Ճապոնիայում չեն համարում Ռուսաստանի մի մասը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տոկիո  


Վերնագիրի այլ պիտակները