ՌԴ բնության նախարարությունը ցույց է տվել Պուտինի նվիրած գիրֆալկոնի ձվից դուրս գալու պահը

15:12   18 Հոկտեմբեր 2019    332

ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարարությունը Facebook-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում է կամչատկական գիրֆալկոնի ձվից դուրս գալու պահը:

Այս թռչուններից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նվիրել է Սաուդյան Արաբիայի թագավորին և Աբու Դաբիի արքայազնին:

Գերատեսչությունում նշել են, որ թռչունները լավագույն գենոֆոնդ, ինչպես նաև անհրաժեշտ վկայագրեր ունեն, ներառյալ CITES (Վայրի ֆաունայի և բուսական աշխարհի վտանգված տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիա):

Պուտինը սպիտակ գիրֆալկոնը նվիրել է Աբու Դաբիի թագաժառանգ արքայազնին Արաբական Միացյալ Էմիրություններ այցի ընթացքում հոկտեմբերի 15-ին: Նույն թռչնից նախօրեին նա նվիրել էր Սաուդյան Արաբիայի թագավորին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները