Լուկաշենկոն մատնանշել Է ԵԱՏՄ-ում առկա «բազմաթիվ հակասությունները»

16:08   18 Հոկտեմբեր 2019    255

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ հանրապետությունը չի պլանավորում դուրս գալ Եվրոպական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), չնայած կազմակերպությունում առկա չլուծված խնդիրներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կան բազմաթիվ հակասություններ, որոնք գտնվում են կադրից դուրս: Մենք այդպես Էլ չհաղթահարեցինք արգելքները, որոնք պետք Է հաղթահարեինք՝ ստեղծելով ԵԱՏՄ-ն: ԵԱՏՄ-ից դուրս չենք գալու: Պայքարելու ենք:Դրանից ոչ մի տեղ չես փախչի»,-ասել Է Լուկաշենկոն՝ հոկտեմբերի 18-ին ելույթ ունենալով Բելառուսի նախագահին առընթեր Կառավարման ակադեմիայում: Լուկաշենկոյի խոսքը մեջբերել Է ԲելՏԱ պետական գործակալությունը:

Լուկաշենկոն նաեւ մեկնաբանել Է տնտեսության մեջ ռուսական վեկտորից հրաժարվելու եւ «Արեւմուտք գնալու» առաջարկությունները: «Լսե՛ք, իսկ ինչպե՞ս հրաժարվել: Իսկ որտե՞ղ ենք վաճառելու մեր ապրանքները: Արեւմուտքո՞ւմ:

Արեւմուտքում նույն տնտեսությունն Է, ինչ մերը: Ինչ Է, նրանք մեր արտադրանքը կթողնե՞ն իրենց շուկա: Կյանքում՝ երբեք: Մեզ առանձնապես ոչ մի տեղ չեն սպասում: Մենք դրանից Էինք ելնում՝ ձեւավորելով ԵվրԱսՏՀ-ն»,-ասել Է նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները