Լուկաշենկոն և Ելցինը Քլինթոնին առաջարկել են գլխավորել Միութենական պետությունը

16:53   18 Հոկտեմբեր 2019    365

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը ԱՄՆ նախկին առաջնորդ Բիլ Քլինթոնին կատակով առաջարկել են ղեկավարել Միութենական պետությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Լուկաշենկոն պատմել է Մինսկում կառավարման ակադեմիայում կայացած հանդիպման ժամանակ:

Քլինթոնի հետ զրույցը տեղի է ունեցել միջազգային գագաթնաժողովի շրջանակներում: Այդ ժամանակ Միացյալ Նահանգների 42-րդ նախագահը պատրաստվում էր լքել զբաղեցրած պաշտոնը և, ըստ Լուկաշենկոյի, դեռ չգիտեր, թե ինչով է զբաղվելու դրանից հետո:

«Ես Ելցինին ասում եմ. «Լսիր, Բորիս, արի նրան պաշտոն առաջարկենք: Միութենական պետության ղեկավար, նա միևնույնն է բոլոր հարցերը լուծելու է մեր թելադրանքով»,- ասել է Բելառուսի առաջնորդը: Ի պատասխան Ելցինը ծիծաղել է, և նրա հետ նաև Քլինթոնը:

Լուկաշենկոն նաև առաջարկել է համեմատել հետխորհրդային տարածքի և Միացյալ Նահանգների նախագահների աշխատանքը: Նրա կարծիքով, դրանք «երկու մեծ տարբերություն են», քանի որ Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդները պետք է «զբաղվեն և ֆերմերային տնտեսություններով, և կարտոֆիլով, և ոչ թե միայն մարդկանց կարծիքներով»: «Հետևաբար, պետք է զգույշ լինել արտաքին փորձի հետ, ոչ միայն ամենավերևում, այլև ընդհանրապես», – ամփոփել է Լուկաշենկոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները