Ադրբեջանը կհաստատի Եվրոպայի Խորհրդի նոր կոնվենցիան

15:40   18 Հոկտեմբեր 2019    504

Ադրբեջանը կհաստատի՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաներին պաշտպանելու մասին» ԵԽ կոնվենցիան:

Hayatsk.info-ի փոխանցմամբ, «Եվրոպայի Խորհրդի՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին»՝ կոնվենցիայի ընդունման մասին» օրինագիծը ներառվել է՝ Միլլի Մեջլիսի լիագումար նիստի օրակարգում- որը կկայանա հոկտեմբերի 22-ին:

Օրինագիծն ընդունվելու է Ադրբեջանի Հանրապետության հայտարարության հետ միասին: Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարում է, որ Կոնվենցիայի դրույթները չի կիրառելու Հայաստանի նկատմամբ:

Ադրբեջանը հայտարարում է, որ Կոնվենցիայի դրույթների իրականացումը Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում (Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի մարզում և հարակից 7 շրջաններում) չի երաշխավորվում՝ մինչև այդ տարածքների օկուպացիայից լիովին ազատագրվելը և օկուպացիայի հետևանքները վերացնելը: Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում՝ փոփոխելու կամ չեղյալ հայտարարելու վերը նշված դեպքերը մյուս կողմերը նույնպես գրավոր կտեղեկացվեն նման ցանկացած փոփոխությունների կամ չեղարկումների մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները