Սուրճը կարող է վիժում առաջացնել. գիտնականներ

18:17   18 Հոկտեմբեր 2019    234

ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի գիտնականները պնդում են, որ հղիության ընթացքում սուրճ խմելը կարող է վիժման պատճառ դառնալ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հետազոտության արդյունքների մասին մասնագետները պատմել են Ֆիլադելֆիայում կայացած համագումարի ընթացքում: Նրանք հարցումներ են անցկացրել ավելի քան 1200 կանանց շրջանում, ովքեր ծրագրել են երեխա ունենալ:

Վերլուծության համար կանանցից արյուն են վերցրել և չափել կոֆեինի մակարդակը: Սահմանվել է նաև, թե որքան հաճախ են կանայք սպառում կոֆեին պարունակող մթերքներ: Այնուհետև գիտնականները հետևել են հետազոտության մասնակիցների հղիության ընթացքին:

Պարզվել է, որ օրական մեկ բաժակ սուրճը մեծացնում է պտղի թերքաշության հավանականությունը: Միևնույն ժամանակ՝ երկու բաժակը կարող է դառնալ վիժման պատճառ: Կոֆեինը հատկապես վտանգավոր է հղիության առաջին ութ շաբաթվա ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ  


Վերնագիրի այլ պիտակները