Տիեզերագնացության պատմության մեջ առաջին անգամ երկու կին տիեզերագնաց դուրս է եկել բաց տիեզերք - VIDEO

19:11   18 Հոկտեմբեր 2019    335

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության` ՆԱՍԱ-ի կին տիեզերագնացներ Ջեսիքա Մեիրն ու Քրիստինա Կոխը հոկտեմբերի 18-ին բաց տիեզերք են դուրս եկել:

Այս մասին տեղեկանում ենք ՆԱՍԱ-ի կայքից: Նրանք պետք է նորոգեն Միջազգային տիեզերակայանի էներգասնուցման համակարգի բլոկներից մեկը: «Ուրբաթ պատրաստվում եմ բաց տիեզերք դուրս գալ տիեզերագնաց Քրիստինա Կոխի հետ, որպեսզի Երկիր մոլորակի վրա գտնվող մասնագետներին օգնեմ վերականգնել էլեկտրաէներգիայի աղբյուրներից մեկը»,- գրել էր Մեիրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երեքշաբթի ՆԱՍԱ-ն հայտարարել էր, որ առաջին բացառապես կանանց մուտքը բաց տիեզերք տեղի կունենա նախատեսված ժամկետից շուտ: Բաց տիեզերք մուտքը տիեզերագնաց Կոխի համար չորրորդն է և առաջինը Մեիրի համար: Առաջին կինը, որ դուրս էր եկել բաց տիեզերք, 1984-ին խորհրդային տիեզերագնաց Սվետլանա Սավիցկայան էր:



Hayatsk.info

Հեշթեգներ: Տիեզերագնացություն  


Վերնագիրի այլ պիտակները