Ադրբեջանը ավելացնում է պաշտպանության և անվտանգության ծախսերը

17:00   18 Հոկտեմբեր 2019    359

2020 թվականի պետական բյուջեում նախատեսված՝ պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման, Ադրբեջանի դատական և իրավապահ մարմինների պահպանման ծախսերը կկազմեն 5 միլիարդ 826,7 միլիոն մանաթ, ինչը 22,5% -ով ավել է 2019 թ. ցուցանիշից, հայտնել են Ֆինանսների նախարարությունից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«2020 թ. պետական բյուջեում՝ պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման, Ադրբեջանի դատական և իրավապահ մարմինների պահպանման ոլորտում ծախսերի տեսակարար կշիռը կկազմի 21.6%: Ընդհանուր առմամբ, այդ հոդվածներով ծախսերը կկազմեն 5 միլիարդ 826,7 միլիոն մանաթ (ներկայիս փոխարժեքով ավելի քան 3,4 միլիարդ դոլար) 22,5 տոկոս աճով», - նշվում է ֆինանսների նախարարության բյուջետային նյութերում:

Այդ թվում նաև պաշտպանական ոլորտի և Ադրբեջանի ազգային անվտանգության ամրապնդման համար 2020 թվականի բյուջեի ծախսերը կկազմեն 3 միլիարդ 853,6 միլիոն մանաթ (ներկայիս փոխարժեքով 2 միլիարդ 266,8 միլիոն դոլար), ինչը 20,9% -ով ավել է 2019 թ. ցուցանիշից:

Եվս 1 միլիարդ 973,1 միլիոն մանաթ կամ 1,16 միլիարդ դոլար (աճը 25,8% -ով) նախատեսվում է ուղղել՝ հաջորդ տարի դատական, իրավապահ մարմինների և դատախազության պահպանմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները