Մարսի լոլիկներ և Լուսնի բողկ․ ինչ է աճել այլմոլորակային հողում

21:44   18 Հոկտեմբեր 2019    237

NASA-ի գիտնականները ցույց են տվել իրենց «տիեզերական պարտեզը»:

Հաղորդվում է, որ նրանք ընդօրինակել են լուսնային հողը՝ պատճենել են առկա նմուշների կազմը: Նրանք նաև վերստեղծել են Մարսի ռեգոլիտը՝ հիմնվելով Viking and Mars Pathfinder տիեզերանավի տվյալների վրա: Երկու հողերն էլ խառնել են երկրային օրգանական նյութերին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ստացված կազմում տնկվել են 10 գյուղատնտեսական բույսերի սերմեր: Արդյունքում, առավել հաջող են ստացվել տարեկանի տնկիները և կոտեմի ցողունները, աճել են նաև ճարճրուկ, լոլիկ, բողկ, քինոա, կանաչ սոխ, պռսասոխ ու ոլոռ: Լուսնի և Մարսի վրա դեռևս չի ստացվի ուտել սպանախ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները