Յունկերն արտասվել է ԵՄ վերջին գագաթնաժողովին

09:24   19 Հոկտեմբեր 2019    284

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերn արտասվել է իր համար ԵՄ վերջին գագաթնաժողովի ժամանակ խոսք ասելիս:

Այս մասին տեղեկացնում է life.ru կայքը: Տեսանյութը հրապարակվել է Եվրոպական հանձնաժողովի թվիթերյան էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դիմելով լրագրողներին, Յունկերը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար նախորդ 5 տարում, որի ընթացքում տեղի է ունեցել շուրջ 150 գագաթնաժողով: «Ես մինչև կյանքիս վերջ հպարտ կլինեմ, որ կարողացել եմ ծառայել Եվրոպային»,- դողացող ձայնով ասել է Յունկերը:

Այս բառերը ընդունվել են ծափահարություններով: Այդ պաշտոնը Յունկերը զբաղեցնում էր 2014 թվականից: Նրան կփոխարինի Ուրսուլա Ֆոն Դեր Լյայենը, որը մինչև 2019 թվականը զբաղեցնում էր Գերմանիայի պաշտպանության նախարարի պաշտոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները