Թրամփը զանգահարել է տիեզերք՝ շնորհավորելու կին տիեզերագնացներին

09:47   19 Հոկտեմբեր 2019    232

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգել է բաց տիեզերք, որպեսզի շնորհավորի ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Քրիստինա Կուկին և Ջեսիկա Մեյրին՝ բաց տիեզերք կանանց առաջին մուտքի առիթով:

Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: Նախագահը տիեզերագնացների որպիսությունը հարցնելուց հետո իր խոսքում ասել է «Սա առաջին անգամ է, որ կինը տիեզերակայնից դուրս է գտնվում, շնորհավորում եմ Ձեզ: Այն, ինչ դուք անում եք, անհավանական է, չեմ կարծում, որ ես այդ քայլին կգնայի», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թրամփը նշել է, որ սա կանանց առաջին մուտքն է բաց տիեզերք՝ տիեզերակայանի արտաքին մակերևույթի վրա փոփոխության նպատակով: Ջեսիկան, պատասխանելով նախագահին, նշել է, որ իրենք չափից դուրս մեծ ձեռքբերում չեն համարում սա, որովհետև մինչև իրենց շատ կանայք են եղել բաց տիեզերքում, ուղղակի առաջին անգամ երկու կին աշխատում են դրսից:

Երկու տիեզերագնացների մուտքը բաց տիեզերք շարունակվել է ծրագրված 5,5 ժամից ավելի: Կուկի համար սա 4-րդ մուտքն էր բաց տիեզերք, իսկ Մեյրի համար՝ առաջինը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները