Հեյդար Ալիևի հիմնադրամը UNICEF -ի հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր

09:40   19 Հոկտեմբեր 2019    545

Հոկտեմբերի 18-ին Հեյդար Ալիևի հիմնադրամը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արարողությանը ներկա էին Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահ Լեյլա Ալիևան և Ադրբեջանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Էդվարդ Քարվարդը:

Հուշագիրը նախատեսում է ներառականության և վաղ մանկության զարգացման բնագավառում տարբեր նախագծերի իրականացում մինչև 2020 թվականի վերջ:

Համագործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել այս ոլորտում ծնողների կրթությունն ու փորձը սատարելու և հասարակության իրազեկության բարձրացմանն ուղղված ծրագրեր:

Հուշագրի ներքո, Հեյդար Ալիև հիմնադրամի, Տարածաշրջանային զարգացման հասարակական միության և UNICEF- ի աջակցությամբ նախատեսվում է իրականացնել նախադպրոցական տարիքի երեխաների առողջության և տարատեսակ հմտությունների զարգացման վերաբերյալ ծրագրեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հեյդար-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները