«Gazprom»-ը սկսել է գազով լցնել «Թուրքական հոսքի» խողովակաշարը

10:45   19 Հոկտեմբեր 2019    396

Ռուսական պետական «Gazprom» ընկերությունը հայտարարել է, որ սկսել է գազով լցնել «Թուրքական հոսք» գազամուղի առաջին հատվածի խողովակաշարը:

Դեռևս 4 տարի առաջ հիմք դրված «Թուրքական հոսք» նախագիծը, որով նախատեսվում է ռուսական բնական գազը հասցնել Թուրքիա, ապա գազատարի երկրորդ հատվածով Եվրոպայի հարավ և հարավ-արևելք, «Gazprom» ընկերությունը ծրագրում է մինչև տարեվերջ սկսել գործարկումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գազատարի երկրորդ հատվածը, որի կառուցումը նախատեսվում է ավելի ուշ, Բուլղարիայի տարածքով անցնելու է Սերբիա, ապա Հունգարիա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Gazprom   Թուրքական-հոսքի  


Վերնագիրի այլ պիտակները