ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի դեմ

10:54   19 Հոկտեմբեր 2019    353

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի դեմ:

ԱՄՆ առեւտրի նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցների պատճառը Կուբայում մարդու իրավունքների խախտումն է եւ Հավանայի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի աջակցումը, հաղորդում է Ամերիկայի ձայնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ նոր պատժամիջոցները կսահմանափակեն Կուբայի հասանելիությունը կոմերցիոն ինքնաթիռների նկատմամբ՝ օդանավերի գործող լիցենզիաների հետկանչման միջոցով:

ԱՄՆ-ը նաեւ ընդլայնել է Կուբա մատակարարումների համար արգելված ապրանքների ցուցակը՝ դրանց թվում ավելացնելով ամերիկյան բաղադրիչներով ապրանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Կուբա  


Վերնագիրի այլ պիտակները