Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակ է փլուզվել․ կա 12 զոհ

11:07   19 Հոկտեմբեր 2019    462

Կրասնոյարսկի երկրամասում՝ Սեյբա գետի ամբարտակի փլուզման հետևանքով 12 մարդ է զոհվել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է РЕН ТВ-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին։ 15 մարդու ճակատագիր մնում է անհայտ։

Նահանգապետ Ալեքսանդր Ուսը Կուրագինի շրջանում ստեղծված իրավիճակը վերցրել է անձնական հսկողության տակ։

Նշվում է, որ ջուրը հեղեղել է 2 հանրակացարան։ Դեպքի վայրում աշխատում է 270 մարդ և մոտ 50 միավոր տեխնիկա, ներառյալ ավիացիա։

Դեպքը տեղի է ունեցել Շետինկինո բնակավայրի շրջանում, տեղի ժամանակով 02․00-ն․ փլուզվել է ոսկի արդյունահանող ընկերակցության տեխնոլոգիական ջրամբարի ամբարտակը։ ՔԿ նախնական տվյալներով՝ հեղեղված հանրակացարաններում կարող էր գտնվել 80 մարդ։ Հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության կանոնների խախտման հատկանիշներով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կրասնոյարսկ  


Վերնագիրի այլ պիտակները