Թրամփը սպառնացել է դատի տալ CNN

11:16   19 Հոկտեմբեր 2019    224

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է դատի տալ CNN-ին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Fox News-ը:

Նշվում է, որ Թրամփի ներկայացուցիչները նամակ են ուղարկել CNN նախագահ Ջեֆ Ցուկերին, քանի որ ամերիկյան նախագահի վերաբերյալ տեսանյութը չի համապատասխանում լրագրողական չափանիշներին:

Նրանց կարծիքով նյութը հեռարձակվել է ԱՄՆ նախագահին վարկաբեկելու համար, այդ պատճառով Թրամփը մտադիր է դատական հայց ներկայացնել հեռուստաընկերության դեմ, ինչպես նաև փոխհատուցում ստանալ:

CNN ներկայացուցիչները Սպիտակ տան ղեկավարի նման հայտարարությունը ոչ ավել քան «հուսահատ փիար քայլ են անվանել»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   CNN  


Վերնագիրի այլ պիտակները