Էրդողանը գնահատել է Թրամփի հետ հեռախոսային բանակցությունները

11:26   19 Հոկտեմբեր 2019    390

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացահայտել է ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցների մանրամասները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Էրդողանը գրել է իր Twitter-ում:

Թուրք առաջնորդն իր գոհունակությունն է հայտնել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու շուրջ համաձայնության կապակցությամբ, որին եկել են ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի հետ վերջերս տարված բանակցությունների արդյունքում:

Էրդողանը նաև նշել է բանակցությունների կարևորությունը ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև երկկողմանի հարաբերությունների ամրապնդման հարցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները